ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Միայնակ թոշակառուից գողացել են սեփական հուղարկավորության համար պահված վերջին գումարը

Միայնակ թոշակառուից գողացել են սեփական հուղարկավորության համար պահված վերջին գումարը
18.06.2014 | 18:49

Ըստ ombuds.am կայքի՝ միայնակ թոշակառու, առաջին կարգի հաշմանդամ, բռնադատված քաղաքացին դիմել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով աջակցել, որ վերացվի քննիչի անարդար որոշումը:

Թոշակառուն գալով տուն` նկատել է, որ ամբողջ գույքը հանել են դուրս, իսկ բաճկոնի գրպանից գողացել 400 հազար դրամն ու 100 եվրոն, որոնք պահել էր իր հուղարկավորության ծախսերը հոգալու համար: Սակայն քննիչը որոշել է մերժել քրեական գործի հարուցումը՝ պատճառաբանելով, որ քննությամբ գողության մասին տվյալներ ձեռք չեն բերվել:
Պաշտպանը միայնակ թոշակառուի խնդրի մասին գրություն է ուղարկել գլխավոր դատախազին: Ի պատասխան՝ պաշտպանին հայտնել են, որ թոշակառուի դիմումով Երևանի դատախազը վերացրել է քննիչի որոշումը և հարուցել է քրգործ: Թոշակառուին նաև պարզաբանել են, որ քննիչի անաչառությանը կասկածելու դեպքում կարող է բացարկ հայտնել վերջինին:

Դիտվել է՝ 2316

Մեկնաբանություններ